«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի «Պորտուի» դեմ խաղից առաջ խոսել է այն մասին, թե ինչպես է ազդել թիմի վրա Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում «Թոթենհեմից» կրած պարտությունը (0։3)։
«Երբ մենք չենք հաղթում, մենք հիասթափված և զայրացած ենք ինքներս մեզ վրա: Մենք կատաղած ենք, մենք զայրացած ենք ինքներս մեզ վրա, հատկապես, երբ պարտվում ենք այնպիսի խաղում, ինչպիսին «Թոթենհեմի» դեմ խաղն էր։
Բոլորը պետք է պատասխանատվություն ստանձնեն, և դա սկսվում է ինձնից՝ որպես մարզիչ։ Բայց խաղադաշտում մենք ունենք առաջատարի որակներ, և դրանք պետք է դրսևորվեն։ Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է, և յուրաքանչյուր մրցակից 100%-ով մոտիվացված է։ Մենք պետք է պատրաստ լինենք մրցելու և պայքարելու նրանց հետ»,- ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում։