Դուշան Վլահովիչ. «Խենթ հանդիպում էր, ես շատ հոգնած եմ, բայց աներևակայելի երջանիկ»

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 2-րդ տուրի խաղում «Լայպցիգի» նկատմամբ տարած հաղթանակը (3։2)։

«Խենթ հանդիպում էր, ես շատ հոգնած եմ, բայց աներևակայելի երջանիկ։ Ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի, բայց ավելի շատ ուրախ եմ հաղթանակի համար։

Դժվար հանդիպում էր հիանալի մարզչի հետ մեծ թիմի դեմ»,- Վլահովիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Դուշան Վլահովիչը դուբլի հեղինակ դարձավ և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։