Արնե Սլոտը սահմանել է «Լիվերպուլի» բոլոր ժամանակների մարզչական ռեկորդը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը դարձավ թիմի պատմության մեջ առաջին մարզիչը, ով հաղթեց իր ինը հանդիպումներից առաջին ութում։

Նշենք, որ Չեմպիոնների Լիգայի 2024/25 մրցաշրջանի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում մերսիսայդյան ակումբը 2։0 հաշվով հաղթեց «Բոլոնիային»։

Այսպիսով, Սլոտը հինգ հաղթանակ է տարել Պրեմիեր Լիգայի հանդիպումներում վեց խաղերում, երկու հաղթանակ Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում, ինչպես նաև հաղթական արդյունք Անգլիայի լիգայի գավաթի խաղում 2024/25 մրցաշրջանի սկզբում։

Հիշեցնենք, որ 45-ամյա Արնե Սլոտը գլխավորել է «Լիվերպուլը» անցած ամառ։