Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտնել է, որ կատալոնական ակումբ տեղափոխվելու վրա մեծ ազդեցություն է ունեցել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
«Ռոբերտն առաջին մարդն էր, ով զանգահարեց ինձ և հարցրեց, թե արդյոք հնարավոր է տեղափոխությունը։ Նա համոզեց ինձ, քանի որ ես չգիտեի, թե արդյոք պատրաստ եմ նոր մարտահրավերի։ Հետո խոսեցի ընտանիքիս և ընկերներիս հետ։ Բոլորն ասում էին, որ եթե հրաժարվեմ, կսխալվեմ։
Լևանդովսկին մեծ դեր խաղաց, քանի որ նա առաջինն էր, ով փորձեց համոզել ինձ»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ 34-ամյա Վոյցեխ Շչեսնին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն ցանկություն էր հայտնել վերադառնալ ֆուտբոլ «Բարսելոնայի» հետաքրքրության ֆոնին։ Նրա նախորդ ակումբը իտալական «Յուվենտուսն» էր, որտեղ նա խաղում էր 2017 թվականից։