Ռուի Մոտա. «Մթնոլորտն ավելի լավը լինել չէր կարող, քանի որ տղաները շատ ոգևորված են»

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի չեխական «Մլադա Բոլեսլավի» հետ։ Խաղից առաջ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հանդես է եկել նախախաղային մամուլի ասուլիսով։

«Մթնոլորտն ավելի լավը լինել չէր կարող, քանի որ տղաները շատ ոգևորված են և անհամբեր են սպասում առաջիկա խաղին: Մենք քրտնաջան աշխատել ենք, լավ ենք պատրաստվել այս հանդիպմանը։ Առավելագույնս մոտիվացված ենք:
Իհարկե, լավ ենք վերլուծել մրցակցին, քանի որ ամեն անգամ անում ենք մեր «տնային աշխատանքը»։ Հիանալի գիտենք նրանց ուժեղ և թույլ կողմերը ու խաղին պատրաստվել ենք՝ հիմնվելով այդ ամենի վրա»։
Ավելին՝

Հիշեցնենք, որ «Նոա» – «Մլադա Բոլեսլավ» հանդիպումը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 3-ին, և կմեկնարկի 20:45-ին։