«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երկրորդ տուրի «Յանգ Բոյզի» հետ խաղում (5։0)։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, այս դուբլի շնորհիվ լեհը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը այս մրցաշարում՝ դառնալով պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է +10 գոլ խփել 3 տարբեր թիմերի համար։
Լևանդովսկին դա արեց Մյունխենի «Բավարիայի» (68), Դորտմունդի «Բորուսիայի» (17) և «Բարսելոնայի» (10) հետ։
Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», «Յուվենտուսի» և «Ռեալի» կազմում։