«Նոան» վավերագրական ֆիլմ է ներկայացրել՝ ամփոփելով թիմի անցած ճանապարհը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում։
«Ճանապարհ, որը սկսելուց մենք հավատում էինք հաջողությանը:
Հավատ, որը միավորեց բոլորիս ու հասցրեց նպատակին:
Նպատակ, որը շարունակական է:
8 խաղ, 8 կռիվ, անմնացորդ նվիրում, արդյունքում մենք հիմա այստեղ ենք՝ Լիգայի փուլում, ու պատրաստ ենք նոր գլուխ գրել հայկական ֆուտբոլի պատմության մեջ», – ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Գերազանցության ճանապարհ
Գլուխ առաջին։
«Այս ֆիլմը վավերագրել է դեպի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ մեր ճանապարհը՝ առաջին հավաքագրումներից մինչև մրցավարի վերջին սուլիչը: Լիգայի փուլ ուղեգիրը Նոայի պատմության գրքի առաջին էջի առաջին նախադասությունն է միայն: Այս անգամ էլ կպայքարենք, կկռվենք մինչև վերջ, հաղթելու վճռականությամբ։
Սիրելի հայ երկրապագուներ, եկե՛ք մարզադաշտ, ոգևորեք մեր թիմին, միասին գրենք մեր պատմության երկրորդ նախադասությունը», – ասել է ակումբի նախագահ Վարդգես Վարդանյանը։