Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին տեղափոխվեց «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ 34-ամյա Վոյցեխ Շչեսնին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, սակայն ցանկություն էր հայտնել վերադառնալ ֆուտբոլ «Բարսելոնայի» հետաքրքրության ֆոնին։