«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի հաղթական խաղում (2։0)։
«Շատ, շատ գոհ եմ խաղից: Մենք խաղացինք մրցակցի դեմ, ով ունի իր բնավորությունը և իսկապես դժվար էր նրանց հետ գործ ունենալը։ Առաջին խաղակեսում մենք գերիշխում էինք՝ ստեղծելով բազմաթիվ պահեր, իսկ երկրորդում ամեն ինչ այլ էր։
Մենք շատ ավելի տանջվեցինք, քան պետք էր։ Չեմպիոնների Լիգան տարբեր պահանջներ ունի, բայց կարծում եմ, որ մենք շատ լավ վարվեցինք դրա հետ։
Հավերցը անհավանական է: Նրա ֆուտբոլային ուղեղը, ինչպես է նա հասկանում տարածությունը, նրա ժամանակը… Նրա աշխատանքային էթիկան անհավանական է։ Հավերցը այս պահին մեր գլխավոր ֆուտբոլիստներից մեկն է»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն։