«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը սեպտեմբերին ձերբակալվել է Մադրիդում բջջային հեռախոս գողանալու համար, հայտնում է Marca-ն։
26-ամյա պորտուգալացու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին Իսպանիայի մայրաքաղաքի La Riviera գիշերային ակումբում։ Ֆուտբոլիստը զուգարանում իրեն լուսանկարած տղամարդուց խլել է բջջային հեռախոսը և փախուստի դիմել:
Ձերբակալությունից հետո Նունյեսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղից գողություն կատարելու կասկածանքով ցուցմունք են վերցրել։ Ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել և մի քանի ժամ անց ազատ են արձակվել՝ սպասելով դատավարությանը:
Նունյեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2023 թվականին «Վուլվերհեմփթոնից» 62 միլիոն եվրոյի դիմաց։