ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների Լիգայում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0:2) հրաժարվել է պատասխանել Canal+-ի լրագրողի հարցին։
Լրագրողը նրան հարցրել է թիմի մարտավարության մասին՝ պարզաբանելով, թե ինչու մարզիչը թիմի կազմում չի ընդգրկել վինգեր Ուսման Դեմբելեին։
«Ոչ, ես չեմ պատրաստվում բացատրել իմ մարտավարությունը, քանի որ դուք դա չեք հասկանա: Ես շտկելու շատ բան ունեմ, բայց չեմ պատրաստվում բացատրել»,- ասել է Էնրիկեն: