Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերան ավարտեց 2024 թվականի ամռանը, խոստովանել է, որ մտադիր չէ միանալ ակումբի մարզչական շտաբին։
«Նրանք կարծում են, որ լավ կլիներ, եթե ես մեկ օրում հայտնվեի և ասեի, որ ուզում եմ միանալ իրենց։ Վտանգ կա, որ Կառլոն ինձ կասի. «Հիմա մնա այստեղ»։
Ես հիմա չեմ ցանկանում միանալ մարզչական շտաբին։ Ես պատրաստվում եմ երիտասարդական ակադեմիա բացել Մադրիդում»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։