«Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը մեկնաբանել է ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (2։0) Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում։
«Կարծում եմ՝ մենք կարող ենք հպարտանալ մեզանով, լավ ֆուտբոլ ցուցադրեցինք հատկապես առաջին խաղակեսում։ Մենք մեծ ճնշում գործադրեցինք մրցակցի կիսադաշտում, երկու գոլ խփեցինք, և միգուցե կարող էինք ևս մեկը խփել։
Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր իջանք, բայց հնարավորություններ թույլ չտվեցինք մեր դարպասի մոտ։
Իմ գոլը Դոննարումմայի դեմ. Ես տեսա, որ նա մի փոքր ուշացավ դուրս գալը և նետվեց դեպի գնդակը։ Նման իրավիճակում ամենակարևորը հարձակվելն է, ինչն էլ ես արեցի։
Դա ճիշտ ընտրություն էր։ Մրցաշրջանը նոր է սկսվել, բայց ՊՍԺ-ն ակնհայտորեն թոփ-ակումբ է և ուժեղ մրցակից: Մենք ցանկանում էինք հաղթել և ցույց տվեցինք, որ պատրաստ ենք նման հանդիպումների»,- Հավերցի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։