«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Քոուլ Պալմերը չի ընդգրկվել լոնդոնյան թիմի կազմում Կոնֆերենցիաների լիգայի ընդհանուր փուլի համար:
«Մենք արդեն մի քանի հանդիպում ենք անցկացրել առանց Պալմերի։ Բայց, անկասկած, Պալմերը ավելի շատ օգնում է թիմին:
Այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք նաև որոշ ֆուտբոլիստներ պաշտպանության մասին: Նրանք դրա կարիքն ունեն։ Ես հավատում եմ, որ Քոուլին պետք է պաշտպանել»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում 22-ամյա անգլիացին Պրեմիեր Լիգայի 6 խաղում դարձել է 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։