ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կիսվել է փարիզյան ակումբում ապագայի իր ծրագրերով։
«ՊՍԺ-ի մարզաշապիկը կրելն ինձ համար անհավանական բան է: Հուսով եմ, որ կմնամ այստեղ որքան հնարավոր է երկար և պատմություն կերտեմ ակումբի համար:
Իմ նպատակներից մեկն այստեղ նույն կարիերան ունենալն է, ինչ Մարկինյոսը: Հուսով եմ, որ կկարողանամ հաղթահարել այս խնդիրը:
Ցանկանում եմ դառնալ առաջատար և օգնել նրանց, ովքեր ապագայում կգան ակումբ»,- ասել է Դոննարուման ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
25-ամյա դարպասապահի գործող պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։