Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի շրջանակում «Ինտերը» ընդունեց «Ցրվենա Զվեզդային» և ջախջախեց՝ 4։0 հաշվով։
Միլանյան թիմի կազմում աչքի ընկան Հական Չահանօղլուն, Մարկո Արնաուտովիչը, Լաուտարո Մարտինեսը և Տարեմին։
Խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինվելով 64-րդ րոպեին։