CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» ջախջախեց «Յանգ Բոյզին», «Բորուսիան»՝ «Սելթիկին»🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 2-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ հաղթեց «Յանգ Բոյզին»։

Հանդիպումն ավարտվել է 5։0 հաշվով։

Կատալոնական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ աչքի են ընկել Ռաֆինյան, Ինիգո Մարտինեսը և Մոհամեդ Կամարան (ինքնագոլ)։

Զուգահեռ ընթացող խաղում Դորտմունդի «Բորուսիան» 7:1 հաշվով ջախջախեց «Սելթիկին»։