Թուրինի «Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իր «Բարսելոնա» տեղափոխությունը։
«Անկեղծ ասած, ես պատրաստ էի թոշակի անցնել: Ես երջանիկ եմ, որ տեղափոխվեցի «Բարսելոնա», արդեն տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ ինձ վերաբերվում, որքան կարևոր է դա նրանց համար։ Ինձ հպարտություն է պատճառում լինել այս հիանալի ընտանիքի մի մասը:
Ես տեսնում եմ երկրպագուների կիրքը, և դա շատ հաճելի է։ Ընտանիքն ինձ համար շատ կարևոր է, և հիմա ես այն մի փոքր ընդլայնել եմ։
Սա մարտահրավեր է ինձ համար, և ես պատրաստ եմ դրան մեծ ոգևորությամբ։ Անհամբեր սպասում եմ, թե ինչ կլինի այս մրցաշրջանում»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։