Ալեքս Ֆերգյուսոնը փոխարինող է ընտրել Էրիկ տեն Հագին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը որոշել է փոխարինող ընտրել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին՝ պաշտոնանկ անելու դեպքում։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, Ֆերգյուսոնն անձամբ է հաստատել «Յուվենտուսից» հեռացած Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։ Նշվում է, որ շոտլանդացին Ալեգրիին Տեն Հագին իդեալական փոխարինող է համարում։

Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը հոլանդացու ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2 խաղում։ Պոտենցիալ թեկնածուների թվում է նաև «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին։

Տեն Հագի հնարավոր հեռացման մասին լուրերը սկսեցին ակտիվորեն տարածվել Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի՝ «Թոթենհեմի» հետ խաղում կրած տնային պարտությունից հետո (0։3)։