Ասիայի Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ալ-Ռայյանին»: Հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։
Սաուդյան լրատվամիջոցները հայտնում են, որ «Ալ-Նասրի» պաշտպան Սալեմ Ալ-Նաջդին գլխի վնասվածք է ստացել պորտուգալացի ֆուտբոլիստի գոլը տոնելիս։
Առաջին խաղակեսում փոխարինված Ալ-Նաջդին վեր թռավ պահեստայինների նստարանից և ուժեղ հարվածեց տանիքին: Ֆուտբոլիստը մի քանի րոպե անգիտակից վիճակում է եղել։
Մրցավարը դադարեցրեց խաղը, որպեսզի Ալ-Նաջդին կարողանա բժշկական օգնություն ստանալ: Պաշտպանը ուշքի է եկել ու պատգարակով նրան տարել են հանդերձարան։
Ալ-Նաջդին մարզադաշտը լքել է ոտքով՝ բժշկական անձնակազմի ուղեկցությամբ։