«Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի Էրիկ տեն Հագին խոշոր փոխհատուցում վճարել

«Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված կլինի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին խոշոր փոխհատուցում վճարել, եթե նրան հեռացնեն թիմից, հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ տուգանքի չափը կազմում է 21 մլն եվրո։ Այնուամենայնիվ, մի քանի ամիս առաջ հնարավոր փոխհատուցումը կազմում էր 10 միլիոն ֆունտ ստերլինգ, սակայն գումարն ավելացել է այս ամառ Տեն Հագի պայմանագրի երկարաձգումից հետո։

54-ամյա հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2022 թվականի ամռանից։

Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է՝ վեց տուրից հետո վաստակած 7 միավորով։