«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Էրիկ տեն Հագի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ակտիվորեն փոխարինող էր փնտրում Տեն Հագին, հոլանդացի մասնագետի հեռացումը ժամանակի հարց էր:

Անցած շաբաթավերջին մանկունիացիները «Օլդ Թրաֆորդում» պարտվեցին «Թոթենհեմին» (0:3):

«Մանչեսթեր Յունայթեդը» 7 միավորով 12-րդ տեղում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։