«Ատլետիկոն» կթարմացնի ակումբի կանոնակարգը՝ կապված տնային հանդիպումներին ներկա գտնվելու հետ։ Մասնավորապես, երկրպագուներին կարգելվի իրենց դեմքը փակող հագուստ կրել։
«Այն երկրպագուները, ովքեր կխախտեն այս կանոնը, կհեռացվեն մարզադաշտից։ «Ատլետիկոն» նաև ընդմիշտ զրկել է ակումբի անդամությունից այն անձից, ում ոստիկանությունը, մեր անվտանգության վարչության հետ միասին, ճանաչել է որպես խաղադաշտ իրեր նետելու պատասխանատու»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Լա լիգայի 8-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը (1:1) ընդհատվել է 70-րդ րոպեին երկրպագուների պահվածքի պատճառով։ Երկրպագուները սկսել են օտար առարկաներ նետել հյուրերի դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։ Ավելի ուշ խաղը վերսկսվեց։