Վոյցեխ Շչեսնին մեկնել է Բարսելոնա՝ կատալոնական ակումբում բուժզննում անցնելու համար

«Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, ժամանել է Բարսելոնա, հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ Կատալոնիայի մայրաքաղաք ժամանելուց հետո 34-ամյա դարպասապահը բուժզննում կանցնի՝ նախքան պայմանագիր կնքելը «Բարսելոնայի» հետ, որը Շչեսնիին ընտրել է որպես վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին փոխարինող։

Հիշեցնենք, որ Շչեսնին անցյալ ամառ ավարտեց իր խաղային կարիերան, սակայն այժմ որոշել է այն վերսկսել՝ առաջարկ ստանալով «Բարսելոնայից»։