Լա լիգայի 8-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկո» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը դադարեցվել է երկրորդ խաղակեսում։
Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները օտար առարկաներ են նետել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա, ինչի մասին բելգիացի դարպասապահը հայտնել է մրցավարին, ով թիմերին տեղափոխել է հանդերձարաններ։
Խաղի դադարեցումից անմիջապես առաջ Մադրիդի «Ռեալը» բացեց խաղի հաշիվը, աչքի ընկավ Էդեր Միլիտաոն։