Հայտնի է «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ճանաչվել է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Մադրիդի «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում Լա Լիգայի 8-րդ տուրի խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Էդեր Միլիտաոյի գոլին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները ավելացված ժամանակում Անխել Կորեայի դիպուկ հարվածով պատասխանեցին:

Խաղն ուղեկցվել է երկրպագուների մասնակցությամբ միջադեպով: Միլիտաոյի գոլից անմիջապես հետո տրիբունաներից օտար առարկաներ նետեցին խաղադաշտ: Գլխավոր մրցավարը թիմերին դուրս է բերել խաղադաշտից և որոշ ժամանակ անց վերսկսել խաղը։