Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ապաքինվել է ազդրի վնասվածքից։ Այս մասին հայտնում է Onda Madrid-ը։
Ըստ աղբյուրի՝ վաղը՝ հոկտեմբերի 1-ին, Մբապպեն կվերադառնա ընդհանուր խմբում մադրիդյան ակումբի հետ մարզումներին։
Մբապպեն վնասվածք էր ստացել Լա Լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում, որն ավարտվել էր մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։2 հաշվով։