«Ռեալը» շարունակում է անպարտելի մնալ Լա Լիգայում 40 հանդիպում անընդմեջ

Լա Լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (1:1):

Իսպանիայի առաջնությունում Կառլո Անչելոտտիի թիմի անպարտելի շարքը կազմում է 40 հանդիպում (28 հաղթանակ և 12 ոչ-ոքի) և շարունակվում է մեկ տարուց ավելի։

Վերջին անգամ «Ռեալը» ազգային առաջնությունում պարտվել է 2023 թվականի սեպտեմբերի 24-ին՝ «Ատլետիկոյի» հետ դերբիում (1:3):

Լա Լիգայում ռեկորդային անպարտելի շարքը պատկանում է «Բարսելոնային»՝ 43 հանդիպում 2017-ից 2018 թվականներին։