«Ռեալը» չի կարողանում հաղթել «Ատլետիկոյին» Լա Լիգայում 4 խաղ անընդմեջ

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Իսպանիայում ավարտվեց Լա Լիգայի 8-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Ատլետիկոն» տանը ոչ-ոքի խաղաց «Ռեալի» հետ (1:1):

«Ռեալը» 4-րդ հանդիպումն անընդմեջ չի կարողանում հաղթել Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոյին»: Նախկինում թիմերը երեք անգամ ոչ-ոքի էին խաղացել, ևս մեկ խաղում «Ռեալը» պարտվել էր։

Վերջին անգամ «Ռեալը» հաղթել է մադրիդյան դերբիում 2022 թվականի սեպտեմբերին։