«Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո չափազանց վատ ցուցանիշ է գրանցել

Կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 0։3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Թոթենհեմից»։

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի ամենաշատ խաղերը պարտվել է 3+ գոլի տարբերությամբ այն պահից, երբ Ալեքս Ֆերգյուսոնը լքեց ակումբը՝ 23 խաղ՝ 424 խաղում:

Շոտլանդացի մասնագետի դարաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» 1035 խաղից այսպիսի 22 հանդիպում է անցկացրել։