Լուիս Էնրիկեն առաջին անգամ մեկնաբանել է Ուսման Դեմբելեի որակազրկումը

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաստատել է, որ վինգեր Ուսման Դեմբելեն դուրս է մնացել փարիզցիների հայտացուցակից վաղը կայանալիք Չեմպիոնների Լիգայի «Արսենալի» հետ հանդիպմանը։

Հաղորդվում էր, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը կոնֆլիկտ է ունեցել գլխավոր մարզչի հետ, ով մամուլի ասուլիսում մեկնաբանել է Դեմբելեի որակազրկման հետ կապված իրավիճակը։

«Եթե ինչ-որ մեկը չի կատարում թիմի հանդեպ իր պարտավորությունները և պատրաստ չէ… Կարծում եմ, որ այս շաբաթը կարևոր է, այս հանդիպումը կարևոր է, և ես ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները լինեն լավագույն մարզավիճակում: Ես որակազրկել եմ նրան և ցանկանում եմ այն, ինչ լավագույնն է թիմի համար: Ես չեմ պատրաստվում սրանից սերիալ նկարահանել։ Մեր միջև վիճաբանություն չի եղել, դա ճիշտ չէ։ Խնդիր կա թիմի հանդեպ ֆուտբոլիստի պարտավորությունների կատարման հետ կապված, բայց ֆուտբոլիստի և մարզչի միջև խնդիրներ չկան»,- իսպանացի մասնագետ RMC Sport-ի խոսքերն է մեջբերում

Այս մրցաշրջանում Դեմբելեն 7 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։