Le Parisien-ը հայտնում է, որ 17-ամյա Իթան Մբապպեն, ով այս ամառ պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, վնասել է քառագլուխ մկանը և, ինչպես սպասվում է, բաց կթողնի 2-3 ամիս։
Նշենք, որ ֆուտբոլիստը նախկինում բաց է թողել մոտ մեկ ամիս՝ օգոստոսի վերջին ստացած ադդուկտորի մկանային վնասվածքի պատճառով, և խաղադաշտ է վերադարձել միայն սեպտեմբերի 29-ին՝ փոխարինման դուրս գալով «Լե Հավրի» հետ խաղում։
Ուստի Իթան Մբապպեն չի կարողանա Չեմպիոնների Լիգայի չորեքշաբթի օրը «Ռեալի» դեմ խաղալ։ Կիլիան Մբապպեն, ով ազդրի վնասվածքի պատճառով բաց թողեց «Ատլետիկոյի» հետ դերբին, ընդգրկված է խաղի հայտացուցակում։