Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան, ով վնասվածք էր ստացել Լա Լիգայի 8-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում (1:1), բուժզննում է անցել։
32-ամյա բելգիացու մոտ հայտնաբերվել է ձախ ոտքի մկանի վնասվածք, հաղորդում է Մադրիդի մամուլի ծառայությունը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Կուրտուան խաղադաշտ կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո: «Ռեալն» առաջնությունը կվերսկսի հոկտեմբերի 19-ին «Սելտայի» դեմ խաղով։