ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Սամուել Էտո’Օ-ի նկատմամբ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Կարգապահական կոմիտեն Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո’Օին վեց ամսով արգելել է ներկա գտնվել Կամերունի ազգային հավաքականի հանդիպումներին։

«Բարսելոնայի», «Ինտերի», «Անժիի» և «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի երկու հոդվածներով, որոնք վերաբերում են վիրավորական և ոչ պատշաճ վարքագծին, ինչպես նաև արդար խաղի սկզբունքների խախտմանը։

43-ամյա Էտո’Օ-ի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 2024 թվականի սեպտեմբերի 11-ին Կամերուն – Բրազիլիա ՖԻՖԱ-ի կանանց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչի ժամանակ նրա պահվածքի պատճառով:

Էտո’Օ-ի նկատմամբ կիրառված արգելքը թույլ կտա նրան 6 ամսով ներկա գտնվել բոլոր կատեգորիաների և տարիքային խմբերի Կամերունի տղամարդկանց և կանանց հավաքականների հանդիպումներին։

Էտո’Օ-ն Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2021 թվականից։