Կրիշտիանու Ռոնալդուն աշխատակիցներ է փնտրում իր հյուրանոցի համար

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աշխատակիցներ է փնտրում Մադրիդի իր Pestana CR7 հյուրանոցի համար։ Ֆուտբոլիստը հավաքագրում է սպասուհիներ, հսկիչ, դռնապաններ, ընդունարանի աշխատակից և մատուցող։

Աշխատավարձը ղեկավար պաշտոնների համար կազմում է 2300 եվրո, մատուցողի պաշտոնի համար՝ 1300 եվրո։

Աշխատակիցներին ներկայացվող պահանջները՝ անգլերեն լեզվի իմացության մակարդակ B1-ից և բարձրագույն կամ միջնակարգ կրթությունից։