Մադրիդի «Ատլետիկոն» որոշել է ընդմիշտ հեռացնել իր անդամությունից երկրպագուին, ով «Ռեալի» հետ մադրիդյան դերբիի ժամանակ առարկաներ է նետել հակառակորդ դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա։ Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը։
«Ակումբը ընդմիշտ հեռացրել է իր անդամությունից այն մարդուն, ում ոստիկանությունը նախօրեին հայտնաբերել էր մեր անվտանգության վարչության հետ համագործակցությամբ, որպես դերբիի ժամանակ առարկաներ նետելու պատասխանատու:
Մեր անվտանգության թիմը շարունակում է աշխատել ոստիկանության հետ՝ բացահայտելու ներգրավված մնացած անձանց, որոնք բացահայտվելուց հետո ընդմիշտ կհեռացվեն:
Մյուս կողմից, ակումբը պատրաստվում է շուտով իր ներքին կանոնակարգում ներառել մարզադաշտի ներսում ցանկացած տարրի կամ հագուստի օգտագործման արգելք, որը դժվարացնում է մարդու դեմքը տարբերելը նրա ինքնությունը թաքցնելու համար: Եթե այս կանոնը խախտվի, երկրպագուները կհեռացվեն մարզադաշտից։
Ակումբի ամուր հավատը բռնության բոլոր ձևերի վերացման և սպորտի արժեքների մեր պաշտպանության հարցում կասկածի տակ չի դրվել: Մենք կշարունակենք աշխատել մեր ողջ ռեսուրսներով՝ վերջ դնելու այս վարքագծին»,- ասված է հայտարարության մեջ։
Խաղի ընթացքին, «Ատլետիկոյի» երկրպագուները տարբեր առարկաներ, ներառյալ կրակայրիչներ և մի պարկ աղբ, նետեցին Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վրա, ով նախկինում խաղացել է «Ատլետիկոյի» կազմում: