Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականից հեռանալու մասին։
«Հիշողություններով լի սրտով ես փակում եմ իմ կյանքի այս գլուխը: Շնորհակալություն այս մեծ եռագույն արկածի համար և շուտով կտեսնվենք»,- ասել է 33-ամյա երիտասարդը։
Գրիզմանը Ֆրանսիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2014 թվականի մարտին։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 137 հանդիպում և դարձել 44 գոլի հեղինակ։ Նա 2018 թվականի աշխարհի չեմպիոն է, Աշխարհի 2022 թվականի և Եվրոպայի 2016 թվականի փոխչեմպիոն, Ազգերի 2021 թվականի Լիգայի հաղթող։