Լրագրող Նիկոլա Շիրայի տեղեկություններով՝ 33-ամյա պաշտպան Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլի» ղեկավարներին նոր երեք տարվա պայմանագիր է խնդրել։
Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թվականին: Հոլանդացին թիմի կազմում մասնակցել է 277 խաղի։ Դրանցում նա կարողացավ գրանցել 24 գոլ և 12 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։