Սեպտեմբերի 28-ին կայացավ Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ «Բավարիան» ընդունել էր «Բայերին»։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Այս խաղում «Բավարիան» առաջին անգամ միավորներ կորցրեց Գերմանիայի առաջնության նոր մրցաշրջանում։ Մյունխենյան ակումբը վտանգում է որոշ ժամանակով կորցնել իր լավագույն ռմբարկու Հարի Քեյնին:
Հանդիպման վերջնամասում Քեյնը վնասվածք ստացավ և միայն բժշկական անձնակազմի աջակցությամբ կարողացավ լքել խաղադաշտը։