Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը մարզվել է UFC-ի չեմպիոն Իլիա Տոպուրիայի հետ։
Թոփուրիան այժմ պատրաստվում է մենամարտին Մաքս Հոլոուեյի դեմ, ով գլխավորելու է Աբու Դաբիում կայանալիք UFC 308 մրցաշարը։
Հենց Թոփուրիան դարձավ առաջին UFC չեմպիոնը Իսպանիայից, երբ Ալեքսանդր Վոլկանովսկուց խլեց քաշային գոտին։
Ռամոսը բազմիցս ներկա է եղել Թոփուրիայի մենամարտերին, իսկ MMA-ի իսպանացի մարտիկը խոստացել է մենամարտել «Ռեալի» տնային մարզադդաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում»:
Ռամոսը 2023/24 մրցաշրջանն անցկացրել է «Սևիլիայում», իսկ այժմ նա մնում է ազատ գործակալի կարգավիճակում։