Սերխիո Ռամոսը կարող է մեկնել Մոհամեդ Սալահի հայրենիք

Կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, ով ներկայումս առանց ակումբի է, կարող է տեղափոխվել Եգիպտոսում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։

Լրագրողների տեղեկություններով՝ 38-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Զամալեքը»։ Ակումբը կարող է անվճար ձեռք բերել, եթե կարողանա համաձայնեցնել նրա հետ անձնական պայմանագրի պայմանները։

Ռամոսը հայտնի է Մադրիդի «Ռեալում» և ֆրանսիական ՊՍԺ-ում իր ելույթներով։ Անցած մրցաշրջանում Սերխիոն պաշտպանում էր «Սևիլիայի» գույները։ Նա մասնակցել է Լա Լիգայի 28 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Պաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 180 հանդիպում՝ դառնալով 23 գոլի հեղինակ։