Պրեմիեր Լիգայի ակումբները ցանկանում են շուտ փակել ամառային տրանսֆերային պատուհանը։
Ինչպես հայտնում է The Times-ը, Պրեմիեր Լիգայի ակումբները համաձայնության են եկել ամառային տրանսֆերային պատուհանը հաջորդ տարվա օգոստոսի 15-ին՝ 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ փակելու ծրագրի շուրջ։ Սպասվում է, որ մնացած թոփ 5 լիգաները (Լա Լիգա, Բունդեսլիգա, Սերիա Ա և Լիգա 1) կհետևեն Պրեմիեր Լիգային:
ԱՊԼ-ի վերջին ամառային տրանսֆերային պատուհանը փակվել է օգոստոսի 30-ին։