«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղից հետո (1:1) խոսել է լուծման կարիք ունեցող խնդրի մասին։ Իսպանացին կարծում է, որ կիսապաշտպան Ռոդրիի բացակայությունն ազդում է թիմի խաղի վրա։ Միաժամանակ Գվարդիոլան գոհ է տղաների խաղից «կաչաղակների» հետ խաղում։
«Տղե՛րք, ես գիտեմ, որ դուք անընդհատ ինձ կհարցնեք, բայց Ռոդրին այստեղ չէ: Կովան, Բեռնարդուն, Ռիկոն լավ հանդես եկան, բայց ես պետք է լուծումներ գտնեմ։ Երանի Ռոդրին այստեղ լիներ: Ես տեսնում եմ իմ թիմին և հիանալի ճանաչում նրանց։ Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, իսկ կիսապաշտպանությունում ուժեղ էինք: Խնդիրը ետևից եկող գնդակներն էին: Բայց երբեմն դա տեղի է ունենում, և պետք է հարմարվել: Մենք գոլ խփելու հնարավորություններ ունեինք, բայց դա նրանց մարզադաշտն էր, և նրանք նույնպես կարող էին գոլ խփել մեր դեմ, այնպես որ ես երջանիկ եմ»,- ասել է Գվարդիոլան։
Պրեմիեր Լիգայի վեց հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 14 միավոր։ Գվարդիոլայի թիմը երկրորդ տեղում է։