Մանուել Նոյերը բացատրել է, թե ինչու «Բավարիան» սկսեց ավելի լավ խաղալ Վենսան Կոմպանիի օրոք

«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը կիսվել է իր կարծիքով, թե ինչու է մյունխենյան ակումբը սկսել ավելի բարձր որակի ֆուտբոլ ցուցադրել այն բանից հետո, երբ անցած ամառ Վենսան Կոմպանին գլխավորեց:

«Մենք կրկին վերադարձել ենք մեր վստահությունը: Ինչ թիմով էլ խաղանք, չենք թողնում, որ շնչեն։ Սա բոլորովին այլ բան է, քան նախկինում էր: «Բավարիան» գնում է սեփական ճանապարհով, որին ցանկանում է հասնել գերիշխող ոճով։ Կոմպանին յուրաքանչյուր խաղացողի մեջ վստահության զգացում է ներշնչում, և դա ցույց է տալիս խաղադաշտում, մենք կապ ունենք: Մենք խաղում ենք թիմով»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Գերմանիայի առաջնությունում հինգ խաղից հետո «Բավարիան» ունի 13 միավոր եւ առաջին տեղում է։