«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է «Բարսելոնայից» խլել իսպանացի աստղին

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է համալրել իր կազմը իսպանական «Ատլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսով։ Ակումբը կաշխատի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել հունվարի պատուհանում: Այս մասին գրում է TeamTalk-ը։

Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը պատրաստ է «զգալի ֆինանսական ջանքեր» գործադրել եզրային հարձակվողին ձեռք բերելու համար:

Նախկինում Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան»։ Բայց կատալոնական ակումբը չի կարողացել համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ։ Իսպանացին որոշել է կարիերան շարունակել Բիլբաոյում։