«Մանչեսթեր Յունայթեդը» 3 հանդիպում է՝ չի կարողանում հաղթել

«Մանչեսթեր Յունայթեդը» 3 հանդիպում է՝ չի կարողանում հաղթել:

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում Էրիկ տեն Հագի թիմն այսօր սեփական հարկի տակ պարտություն կրեց «Թոթենհեմից»՝ 0:3:

Վերջին անգամ մանկունիացիները հաղթել են սեպտեմբերի 17-ին՝ Լիգայի գավաթի խաղարկությունում «Բարնսլիի» դեմ խաղում (7:0): Այնուհետեւ նրանք երկու անգամ ոչ-ոքի խաղացին, մեկ պարտություն կրեցին:

Այս մրցաշրջանում ակումբը երեք հաղթանակ է տարել ընդամենը ինը խաղում:

Հոկտեմբերի 3-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Լիգայի շրջանակներում արտագնա խաղում կխաղա «Պորտուի» հետ։