«Մանչեսթեր Յունայթեդը» 2013 թվականից հետո ավելի վատ չի սկսել առաջնությունը, քան այս մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդը» ավելի վատ չի սկսել առաջնությունը, քան այս մրցաշրջանում։

Էրիկ տեն Հագի թիմն այսօր սեփական հարկի տակ պարտվեց «Թոթենհեմին» (0:3) և Պրեմիեր Լիգայի 6 տուրից հետո 12-րդ տեղում է։

Վերջին անգամ մանկունիանցիներն այսպես են սկսել 2013/14 մրցաշրջանում` նույնպես 12-րդ տեղում և 7 միավորով:

Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հոկտեմբերի 6-ին կխաղա «Աստոն Վիլայի» հետ։