«Լիվերպուլը» փոխարինող է գտել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին

«Լիվերպուլը» հետևում է «Սևիլիայի» պաշտպան Խուանլո Սանչեսին և նրան դիտարկում է որպես Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխարինող, եթե վերջինս հաջորդ ամառ մեկնի Մադրիդի «Ռեալ»։ Հաղորդում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի համար պայքարին մասնակցում են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում՝ «Վեսթ Հեմը» և «Արսենալը»: Հաղորդվում է, որ «Սևիլիան» պատրաստ է դիտարկել 25 միլիոն եվրոյի առաջարկներ։

Սանչեսն այս մրցաշրջանում հինգ հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: