Սեպտեմբերի 29-ի գիշերը կայացել է MLS-ի կանոնավոր առաջնության հանդիպում, որտեղ «Ինտեր Մայամին» ընդունել էր «Շարլոտին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը, 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարոլ Սվիդերսկին։
11 րոպե անց «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։