Լամին Յամալը այս ցուցանիշով հավասարվել է Ռոբերտ Լևանդովսկուն

Լամին Յամալը Լա Լիգայի մրցաշրջանում վաստակեց իր 9-րդ միավորը՝ գոլ+գոլային փոխանցում համակարգով։

«Բարսելոնայի» եզրային հարձակվողը գոլի հեղինակ է դարձել «Օսասունայի» դարպասը Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (2:4):

Սա 17-ամյա ֆուտբոլիստի չորրորդ գոլն է Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում, ունի նաև 5 գոլային փոխանցում։ Յամալը և «Բարսելոնայի» իր խաղընկեր Ռոբերտ Լևանդովսկին կիսում են առաջին տեղը մրցաշարում ամենաարդյունավետ գործողություններով ֆուտբոլիստների մեջ. լեհը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։